-
03.11.2020|
22:17
Թուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան: Զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս:
-
03.11.2020|
22:16
Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
-
03.11.2020|
22:15
«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
03.11.2020|
22:07
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում կատարված հարձակումը, հայտարարել է, որ դա ոչ թե բախում է ավստրիացիների և միգրանտների միջև, այլ պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև:
-
03.11.2020|
22:06
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Mehr գործակալությունը:
-
03.11.2020|
21:58
Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2000-ի՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտում» տպագրված հարցազրույցում։
-
03.11.2020|
21:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թվիթերում ցավակցել ու զորակցություն էր հայտնել Ավստրիային ու Ավստրիայի ժողովրդին: Փաշինյանին արձագանքել է վարչապետ Սեբաստիան Կուրցը` շնորհակալություն հայտնելով աջակցության համար:
-
03.11.2020|
21:55
Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք՝ այսօր հայտարարեց ՀՀ ՊՆ-ն: Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն էլ` ժամը 13:30-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական կողմը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրը իր զոհված զինծառայողների դիերը:
-
03.11.2020|
21:53
Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։
Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։
-
03.11.2020|
20:55
Հետևելով պաշտպանության գերատեսչության հրապարակած այն հաղորդագրություններին, որոնք ներկայացնում են թշնամու կիրառած ռազմական տեխնիկան, տպավորություն է, թե թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախի վրա փորձարկեց 5-րդ սերնդի պատերազմներին յուրահատուկ գրեթե բոլոր զինատեսակները։